Հիմա քանի՞ ադրբեջանցի է ապրում Շորժայում. Փաշինյանը՝ ՀՀԿ-ի՝ 2021 թվականի քարոզչական տեսանյութի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քարոզարշավի ժամանակ պատմել է, որ գործընկերներից մեկը գտել է Հանրապետական կուսակցության՝ 2021 թվականի նախընտրական քարոզչության մի տեսանյութ, որում ասվում է՝ եթե քաղաքացիները ձայն տան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Շորժայում ադրբեջանցիներ են հանգստանալու, հայերի համար տեղ չի լինելու:
«2021 թվի ընտրական ցիկլն անցել է, ժողովո՛ւրդ, հիմա քանի՞ ադրբեջանցի է ապրում Շորժայում, ո՞վ կա տեղացիներից: Ոչ ոք չի ապրում: Բա հիմա Հանրապետականից, այդ քաղաքական ուժից պատասխան պահանջող լինելո՞ւ է: Իմ ֆեյբուքյան էջում է դրված [տեսանյութը], խնդրում եմ՝ մտեք, նայեք: Մարդիկ 2021 թվականին այդ քարոզը արել են, այսօր էլ են այդ քարոզն անում, թե որ «Քաղաքացիական պայմանագրին» ընտրեք, 300 հազար ադրբեջանցի է գալու:
Բայց, նախ, Հանրապետական կուսակցությունը և նրանց հոգեզավակ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը պիտի 2021 թվի պատասխանը տա: Բա որ ասում էիք՝ էդ ի՞նչ եղավ, էդ ինչո՞ւ չեղավ»,-ասել է Փաշինյանը: