🇮🇱 🇱🇧 Իսրայելցի զինվորականները ազատ են գործել առանց որևէ սահմանափակման՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
🔻 Նա վերահաստատել է, որ ՑԱՀԱԼ-ը չի պատրաստվում լքել Լիբանանի հարավում 10 կիլոմետր ձգվող «անվտանգության գոտու» դիրքերը։
📌 Հրադադարի մասին համաձայնությունից ժամեր անց իսրայելական հարձակումից Լիբանանում նախօրեին առնվազն 20 մարդ է զոհվել, հաղորդել է Լիբանանի առողջապահության նախարարությունը: |azatutyun.am|
🇮🇷 Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանի մասնակցությունը Շվեյցարիայում բանակցությունների նոր փուլին միտված է ապահովելու Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի կատարումը՝ ընդգծելով, որ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները չեն կարող…