🟨 Մայիսի 1-ի գիշերը Սլովակիայի վարչապետ Ֆիցոն աշխատել է որպես բեռնակիր՝ հաց հասցնելով խանութներ և հիվանդանոցներ՝ ի նշան աշխատավոր մարդկանց նկատմամբ հարգանքի։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Гороскоп на пятницу, 1 мая 2026 года Сегодня гороскоп обещает шквал эмоций. И у вас, и у окружающих то и дело будет возникать соблазн действовать необдуманно, поддаваясь сиюминутным порывам. Любовь, работа, бизнес, общение, – сегодня все будет зависеть от переменчивого настроения, поэтому в делах (особенно денежных) возможны недоразумения и потери. Звезды советуют: не идите слепо на поводу у своих чувств, иначе день будет насыщен противоречиями, капризами, прихотями, а также мелкими и крупными столкновениями с окружающими. ✅Подписаться на Анив Армения
Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով․ ի՞նչ է խոստանում «Միասնության թևերը» աշխատող մարդուն Մայիսի 1-ին՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը, «Միասնության թևերը» ներկայացնում է նախընտրական ծրագրի սեղմագրի այն հատվածը, որն ուղղված է աշխատող մարդուն պաշտպանելուն և աշխատատեղեր ստեղծող տնտեսություն կառուցելուն։ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԼԻՍ Է` ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԴՈՒՆ ԵՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԶՈՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ Կբարձրացնենք նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակները՝ արժանապատիվ կյանք ապահովելու համար։ Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով։ Կստեղծենք վերապատրաստման կենտրոններ՝ ապահովելով 10,000-ից ավելի քաղաքացու մուտքը բարձր եկամուտ ապահովող ոլորտներ։ Չմշակվող հողատարածքներն ու լքված շինությունները կտրամադրենք զարգացման ծրագրեր ներկայացնողներին։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
⚖️Լարվածություն ԿԸՀ նիստում․ պահանջներ ու միջամտություն 📍 «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության ղեկավար Արտակ Սարգսյանը հայտարարեց, որ իրենց համար հավասար պայմաններ չեն ապահովվում ❗ Չեն կարողացել հաշվեհամար բացել ❗ Պահանջել է «ողջամիտ ժամկետ» և պետական բանկ ստեղծելու տարբերակ 🗣️ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հակադարձեց «Դուք արդեն քաղաքական ելույթ եք ունենում» Նշեց, որ ԿԸՀ-ն հնարավորություն կտա հաշիվ բացելու 🚨 Նիստը լարվել է 🔗 Կարդա՝ aravot.am 📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
Ես և՛ 2018թ. եմ կողմ եղել, որ մենք՝ ՀՀԿ-ն, առաջադրվենք, և՛ 2021-ին, և՛ 2026թ.-ին, բայց մեր կուսակցությունը որոշում է կայացրել, և ես ընդունում եմ այն: Հիմա դա կարևոր չէ, կարևորը Նիկոլին հեռացնելն է իշխանությունից։ Շարմազանով
❌🦓Տեղեկությունը, թե զեբրը փախել է Կենդանաբանական այգուց և հայտնվել Մյասնիկյան պողոտայում, «անհաջող կատակի» արդյունք է եղել։ 🗣 Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը։ 📣«Քաղաքացին, որի ինքնությունն այժմ պարզում են իրավապահները, իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով և տեսանյութ նկարահանելու համար տարել Մյասնիկյան պողոտա։ Հայտնում եմ, որ Կենդանաբանական այգու զեբրերն ապահով են, իրենց ազատավանդակում են», -նշել է Մադաթյանը ֆեյսբուքյան էջում։ 📸 Լուսանկարում՝ ներկված ավանակը | shamshyan.com
«Երևանի և Բաքվի միջև հաստատված խաղաղությունը նորանոր հնարավորություններ է բացում՝ ներդրումների, գործարարության, տնտեսական գործունեության և կրթության համար» Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: