Այսօր զորամասում մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիան»։
Կայքի աղբյուրները հայտնում են, որ կինը՝ Նարինեն, աշխատում է խանութում։ Սիսիանցիները նրանց բնութագրում են որպես հայկական ավանդական, հավատացյալ ընտանիք, ասում են` Հայկը հաճախ պատարագների էր մասնակցում։
Վերջերս Հայկը ծանր կորուստներ է ունեցել՝ քաղցկեղից մահացել են և՛ հայրը, և՛ մայրը։