Հերթական դեպքը` Չարենցավանում․ «Սաֆարի հոլլ» հանդիսությունների սրահի մոտ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով 7 մասնակիցներից մեկը «ձախ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ դիմել է հիվանդանոց
ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները պարզել են, որ Կարեն Դեմիրճյանի հրապարակում՝ «Սաֆարի հոլլ» հանդիսությունների սրահի մոտ, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Կոտայքի մարզի բնակիչներ 52-ամյա Գևորգ Ղ․-ի, 30-ամյա Նորայր Ղ․-ի, 18-ամյա Լենդրուշ Ղ․-ի, 20-ամյա Վանիկ Մ․-ի, 46-ամյա Սոս Ղ․-ի և Կոտայքի մարզի բնակիչներ 53-ամյա Վահրամ Խ․-ի, 27-ամյա Տարոն Խ․-ի և 29-ամյա Տիգրան Խ․-ի միջև , որի ժամանակ Վահրամ Խ․-ն ծեծի է ենթարկել Նորայր Ղ․-ին, ով հունվարի 14-ին ժամը 01։10-ի սահմաններում «ձախ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ դիմել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։