«Եթե Իրանը ենթադրել է, թե Պարսից ծոցի արաբական պետությունները չեն կարող պատասխանել իր ագրեսիային, ապա սխալվել է։ Թե՛ Սաուդյան Արաբիան, թե՛ տարածաշրջանի մյուս երկրներն ունեն դրա համար անհրաժեշտ ռազմական հնարավորությունները, և անհրաժեշտության դեպքում մենք դրանք բոլորը կօգտագործենք», — ընդգծել է նախարարը՝ հանդես գալով Էր Ռիադում 12 արաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Al Hadath հեռուստաընկերությունը։
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «Իրանի նկատմամբ վստահությունը լիովին խաթարվել է», և որ Թեհրանն, իր կարծիքով, «չի հավատում իր հարևանների հետ երկխոսությանը»։
Ըստ նրա՝ Իրանը «շանտաժի է դիմում իր քաղաքական նպատակներին հասնելու համար»։
«Նա ներողություն է խնդրում, սակայն դա նաև հնչում է սոսկ որպես մեր երկրներին շանտաժի ենթարկելու փորձ։ Ցանկացած էսկալացիա կհանդիպի միայն պատասխան էսկալացիայի», — ասել է նախարարը մամուլի ասուլիսում։
Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ «հուսով է, որ Իրանի հարձակումները Պարսից ծոցի երկրների վրա կդադարեն»: