Հայաստանի «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում մայիսի 19-22-ը մասնակցում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կազմակերպմամբ անցկացվող Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների Տրանսպորտի ֆորումին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, ֆորումի ընթացքում Նարեկ Զուլալյանը մասնակցել է «ԱԶԲ տրանսպորտային ներդրումները. անցյալը, ներկան և ապագան» խորագրով պանելային քննարկմանը, որի ընթացքում ներկայացրել է Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակում Հայաստանի տրանսպորտային ոլորտում իրականացված և ընթացիկ ծրագրերը, հետագա պլանավորվող ներդրումների հնարավոր ուղղությունները, ինչպես նաև ոլորտի ռազմավարական զարգացման և միջազգային համագործակցության հեռանկարները։