Ավարտվեց Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան:
🔸Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն նախաստորագրեցին ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը:«Քիչ առաջ մենք մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրինք նոր մակարդակի՝ վերանվանելով այն համապարփակ ռազմավարական գործընկերություն»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց.- «Մեր համագործակցությունը չի սահմանափակվում միայն TRIPP-ով: Մենք շարունակում ենք զարգացնել մեր համագործակցությունը տարբեր ուղղություններով: Մենք նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում, նոր ուղի է նախանշում, որից օգուտներ կստանան թե՛ հայերը, թե՛ ամերիկացիները»:
Պետքարտուղար Ռուբիոյի օդանավը վայրէջք կատարեց