🗳 Վաղարշապատի 14/13 ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ․ քվեախցիկները այնպես են տեղադրված, որ անարգել մուտք կա երկրորդ հարկ, որտեղից ամբողջությամբ երևում է քվեախցիկի ներսը։ Քվեախցիկում կատարվողն ամբողջությամբ տեսանելի է նաև դրա հետևի հատվածում տեղադրված վահանակների անցքերից։
🗣 «Ինֆոքոմի» լրագրողի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Գագիկ Վարդանյանը վստահեցրեց, որ միայն անվտանգության աշխատակիցներն են ելումուտ անում այդ հատվածով, և որ վերև բարձրացող մարդիկ չեն եղել: Վահանակի հետևից երևացող քվեախցիկի մասին խոսելիս նախագահը նշեց, որ անձամբ ստուգել է, և չի երևում։ Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ վահանակի անցքերը փակվել են ինքնակպչուն, ոչ թափանցիկ ժապավենով։ Լրագրողի՝ դրա վերաբերյալ հարցից հետո հանձնաժողովի նախագահը նկատել, ամրացրել է ժապավենը:
❗️Ինֆոքոմի թղթակիցը, սակայն, արձանագրել է հակառակը, ինչը կարող եք տեսնել լուսանկարներում: