🇷🇺 «Յաբլոկո» կուսակցության փոխնախագահ Լև Շլոսբերգին 11 տարի 1ամիս ազատազրկման է դատապարտվել․ նա մեղավոր է ճանաչվել կեղծ լուրերի տարածման և Ռուսաստանի Զինված ուժերը վարկաբեկելու համար։
🔸 Ռուսաստանի դատախազությունը Շլոսբերգի համար 12 տարվա ազատազրկում էր պահանջում։ Դատարանի կողմից սահմանված պատժաչափը 63-ամյա Շլոսբերգը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում։
📌 Շլոսբերգի դեմ քրեական գործը հարուցվել էր Ուկրաինայում պատերազմին նվիրված դեբատներին մասնակցելու և տելեգրամի իր օգտահաշվում բրիտանական Daily Mirror թերթի առաջին էջը հրապարակելու համար։ |azatutyun.am|
🇷🇺 Ռուսական «Յաբլոկո» ընդդիմադիր կուսակցությունը հայտարարում է, որ շարունակելու է պայքարը՝ չնայած Ռուսաստանի իշխանությունների կողմից աճող ճնշմանը, որի հետևանքով կուսակցությունը զրկվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։…