«Ես որոշումը կայացրել եմ արդեն, Ռազմական ոստիկանությունում, Բարոյահոգեբանական վարչությունում փոփոխություններ կունենանք», — անդրադառնալով բանակում այսօր մահացած զինծառայողի լուրին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իմ գնահատականն այն չէ, որ Գլխավոր շտաբի պետն ու Պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում էդ խնդիրը լուծելու համար» , — հավելեց Փաշինյանը:
Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, հայտնում են Պաշտպանության նախարարությունից: