👩🏻🎓Искусство победило смерть
В годы Геноцида армян и особенно после него рассеянный по всему миру армянский народ смог сохранить свое существование и выпрямить спину благодаря владению ремеслами. В первую очередь это касалось женщин и детей-сирот, так как они составляли большинство спасшихся.
В Музее народного искусства открылась временная экспозиция «Дневник выживания».
Эта выставка, посвященная 111-й годовщине Геноцида армян, рассказывает о рукодельном искусстве женщин, переживших геноцид, и об их одиссее.
В экспозиции представлены исключительные образцы из личной коллекции Грайра Токмаджяна: традиционные вышивки Айнтапа, Мараша и Урфы, которые изгнанные армяне создавали в Сирии. Особую эмоциональную ценность представляют работы, авторами которых являются непосредственно те, кто прошел через эти испытания.
Выставка будет работать до 29 мая.
🔹🔹🔹🔹🔹🔹🔹
🔁💬Արվեստը հաղթեց մահվանը👌Մեծ Եղեռնի տարիներին ու հատկապես դրանից հետո աշխարհասփյուռ հայ ժողովուրդն իր գոյությունը կարողացավ պահել ու մեջքը շտկել արհեստներին տիրապետելու շնորհիվ։ Հատկապես կանայք ու որբ երեխաները, քանի որ փրկվածների մեծ մասը նրանք էին:
Ժողովրդական արվեստների թանգարանում բացվել է «Վերապրման օրագիր» ժամանակավոր ցուցադրություն։
Հայոց ցեղասպանության 111-ամյակին նվիրված այս ցուցադրությունը
ցեղասպանությունից փրկված կանանց ձեռագործ արվեստի և նրանց ոդիսականի մասին է։
Ցուցադրությունում ներկայացված են Հրազդան Թոքմաջյանի անձնական հավաքածուի բացառիկ նմուշներ՝ Այնթապի, Մարաշի, Ուրֆայի ավանդական ասեղնագործություններ, որոնք տարագիր հայերը գործել են Սիրիայում։ Առանձնակի հուզականություն ունեն այն ձեռագործները, որոնց հեղինակները հենց վերապրողներն են։
Ցուցադրությունը գործելու է մինչև մայիսի 29-ը:
Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք 🤫 Сплетни сами себя не расскажут — подписывайся!