Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ նոր ճնշումները և պատժամիջոցները նախկինում կիրառված քաղաքականության կրկնությունն են։
«Կործանարար պատժամիջոցներն առաջարկվում են տարբեր անվանումներով։ Սա նույն ճնշումն ու վախեցնելու քաղաքականությունն է, որը մենք միշտ տեսել ենք ամերիկյան քաղաքականության մեջ։
Եթե պատկերավոր համեմատություն օգտագործենք, սա ֆիլմ է, որը նրանք կրկին ու կրկին ցուցադրում են։ Մենք այն անգիր գիտենք և գիտենք, թե ինչպես վարվել դրա հետ ու հակազդել դրան։
Այն, որ նրանք ռազմական գործողություններից և «մենք հարված կհասցնենք», «մենք կանենք սա կամ այն» հայտարարություններից անցել են հին ծրագրերի վերադարձին, ցույց է տալիս, որ նրանք իսկապես հուսահատ վիճակում են։
Իրանի մեծ ժողովրդի առջև նրանք չեն կարող որևէ լուծում գտնել և, այդ պատճառով, կրկին ու կրկին արխիվից դուրս են բերում նույն ծրագրերը։
Նրանք պետք է հասկանան, որ այլ ճանապարհ չկա, քան Իրանի ժողովրդի հետ հարգանքով խոսելը և արդարության ու արժանապատվության վրա հիմնված լուծում փնտրելը։ Նրանք պետք է հրաժարվեն այս բոլոր մեթոդներից և վերադառնան այն ճանապարհին, որն արդեն փորձարկվել է։
Իրանի ժողովուրդը արժանապատվության լեզվին պատասխանում է հարգանքով»,– հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը։
https://cdn4.telesco.pe/file/2fb5c14e56.mp4?token=d4A7DyJ_Jgbp2IUC_qkrzj_xXr5x6bcKQWIgCzQ8Y3tKzU—T7eRnik82Z_Uu8GAsObbp_YsNaWUeaJ4R600gFW5_1ZnSn_5d7m3oyIzwpKOpx_rDzlpKLccfvXG5B9m3qE5ozzLaI9uGRUC5dGgyA7kakuUP5acaRwGyUZBIZ9P_HuVZFDFYh7y_48idILi69XUCC4YxGm9YViY8PlAMqCgm_8P5uEgWCJvApEqsERjLW6RTDhC-k7zw7G_LJGqNhcQoC6x5KVJSfM0MWI0umsqGbc1K7w5gHX5_jxrAsf-QfhQY90GjQlnMWmwFOyLcqfepHGSKLsioCZOLvohLw