Blog

  • Դիտարկմանը, որ հիբրիդային հարձակումների վերաբերյալ պնդումների սլաքները ուղղվում…

    🇦🇲🇷🇺 Դիտարկմանը, որ հիբրիդային հարձակումների վերաբերյալ պնդումների սլաքները ուղղվում են Ռուսաստանի կողմ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արձագանքեց.
    🔻 «Երկրի անուն եք տալիս (ՌԴ՝ խմբ.), կարո՞ղ ենք սուտ տեղեկատվության թելերի մի զգալի մասը տանել մի կոնկրետ երկիր, այո կարող ենք: Եվ դուք մի պատկերացրեք կենտրոնացված մի գրասենյակ, որտեղից ամեն ինչ կազմակերպվում և կառավարվում է:
    🔻 Կարո՞ղ եք տեսնել ՌԴ խորհրդարանի պատգամավորներ, որոնք ՀՀ ինքնիշխանության, օրինական ընտրված իշխանությունների դեմ ասում են բաներ, որոնք ասելու իրավունք չունեն, որովհետև ներքին քաղաքականությանը խառնվել է:
    🔻 Կարո՞ղ եք տեսնել տարբեր տրամաչափի պաշտոնյաների գործողությունների մեջ, փորձագիտական շրջանակներից էդպիսի բաներ, մի փոքր Google անելուց հետո կարող եք տեսնել»:
    Եթե ՌԴ-ն ունի սեփական փորձը հիբրիդային հարձակումների դեմ պայքարելու և պատրաստ է կիսվել, մենք դեմ չենք, թող կիսվեն, մենք էլ կտեսնենք՝ դա ինչ փորձ է:

  • Oդաչուն և երկրորդ օդաչուն մահացել ենhttps://youtube.com/shorts/-1lqNS_LC6A Air C…

    ▪️Oդաչուն և երկրորդ օդաչուն մահացել են
    https://youtube.com/shorts/-1lqNS_LC6A
    Air Canada Express-ի ինքնաթիռը Նյու Յորքի «Լա Գուարդիա» օդանավակայանում բախվել է հրշեջ մեքենայի: Առնվազն չորս մարդ Է տուժել: Տուժածները հրշեջներ են, նրանք ծանր վնասվածքներ են ստացել։

    Oդաչուն և երկրորդ օդաչուն մահացել են. Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենային

    Նյու Յորքի «Լա Գուարդիա» օդանավակայանում հրշեջ մեքենային բախված Air Canada Express ինքնաթիռի օդաչուն եվ երկրորդ օդաչուն մահացել են։ Մեր ուղիղ հեռարձակումները…

  • «2025 թվականին ինտենսիվորեն շարունակված երկկողմ բարձրաստիճան բանակցությունների, …

    «2025 թվականին ինտենսիվորեն շարունակված երկկողմ բարձրաստիճան բանակցությունների, ինչպես նաև օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ ներգրավմամբ ձեռք բերված Վաշինգտոնյան հռչակագրի և «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրման արդյունքում զգալիորեն նվազել է ռազմական էսկալացիայի և բարձրացել խաղաղ կարգավորման հավանականությունը։
    Նշված և ուղեկցող գործընթացների ու տվյալների համապարփակ վերլուծության արդյունքում գրեթե անհավանական ենք համարում 2026 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական մտադրությամբ պայմանավորված տարբեր մասշտաբների ռազմական էսկալացիան։ Քիչ հավանական ենք համարում նաև այնպիսի տեղային գործողությունները կամ միջադեպերը, որոնք ռազմաքաղաքական մտադրությամբ չեն պայմանավորված»,-սա հատված է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցից։
    Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը արդեն քանի օր է բառացի տեղեկատվական և հոգեբանական տեռորի են ենթարկում հայ հանրությանը՝ ասելով, որ եթե իրենք չլինեն իշխանության, լինելու է աղետաբեր պատերազմ սեպտեմբերին։ Ընդ որում, ամեն բառ ընտրել են թիրախային՝ «պատերազմ», «սեպտեմբեր»՝ շատ լավ իմանալով, որ իրենց իշխանության ժամանակ մենք 2020-ի սեպտեմբերին, 2022-ի սեպտեմբերին, 2023-ի սեպտեմբերին ունեցել ենք երեք պատերազմ։ Բոլոր աղետաբեր պատերազմները՝ սեպտեմբերների հետ միասին, իրականացել են իրենց իշխանության ժամանակ։
    Դա էլ դեռ մի կողմ, իրենք ուղղակի առ ոչինչ են դարձնում ԱՄՆ միջնորդությունը և անձամբ Թրամփի հեղինակությունը։ Իրենք նաև չեղածի հաշիվ են սարքում իրենց ենթակա բոլոր կառույցների թվացյալ աշխատանքը, որոնք վարձատրվում են ՀՀ հարկատուների փողերով։ Իրենք ուղղակի մեկ խնդիր են լուծում՝ դարձնել ՀՀ-ն Ադրբեջանին ենթակա տարածք․ Ալիևը պետք է որոշի, թե մենք ինչ սահմաններ կունենանք, ինչ կաթողիկոս, ինչ եկեղեցի, ինչ կրոն, ինչ սահմանադրություն, ինչ արժեքներ, ինչպիսի պատմություն, ինչպիսի մտածելակերպ, ի վերջո թե մենք երբ շնչենք, երբ արտաշնչենք․ սա է «խաղաղության» ՔՊ-ական բանաձևը։

  • Թուրքիայի հետ ունենք բավականին դինամիկ, խոստումնալից երկխոսություն, սա հեշտ ճան…

    ⚡️ Թուրքիայի հետ ունենք բավականին դինամիկ, խոստումնալից երկխոսություն, սա հեշտ ճանապարհ չէ. Միրզոյան
    https://www.armtimes.com/hy/article/333426
  • Նոր մաքսային և լոգիստիկ կենտրոն՝ Հայաստանում• ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացու…

    🚛 Նոր մաքսային և լոգիստիկ կենտրոն՝ Հայաստանում
    🏛️ ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ–ԵԶԲ վարկային համաձայնագրին
    💬 ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ ծրագիրը տեղավորվում է ապաշրջափակման և «հանգույց Հայաստան» գաղափարի մեջ
    📦 «Մեկ կանգառ» համակարգ
    🔄 Բոլոր մաքսային գործընթացները կկենտրոնացվեն մեկ վայրում
    🧪 Կլինեն նաև լաբորատորիաներ՝ ապրանքների փորձաքննության համար
    Նպատակը՝ արագացնել ներմուծումն ու արտահանումը
    📍 Կենտրոնը կկառուցվի Պռոշյանում՝ Հյուսիս-հարավ ճանապարհի մոտ
    💶 Ծրագիրը՝ 39 մլն եվրո վարկ + 6 մլն եվրո դրամաշնորհ
    🔗 Մանրամասները՝ այստեղ
  • Վերջին 48 ժամվա ընթացքում Իրանը կրկին ապացուցեց, որ քաղաքակրթության թշնամին է և …

    🔹Վերջին 48 ժամվա ընթացքում Իրանը կրկին ապացուցեց, որ քաղաքակրթության թշնամին է և սպառնալիք ազատ աշխարհի համար, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն
    📌«Իրանը ահաբեկչական հրթիռներով հարվածներ է հասցնում երեխաներին, ընտանիքներին ու տարեցներին, սպառնում է Երուսաղեմի սրբավայրերին, արձակում է հեռահար հրթիռներ և փորձում է շանտաժի ենթարկել ողջ աշխարհը Հորմուզի նեղուցի միջոցով»,- ասել է նա:

    https://cdn4.telesco.pe/file/5457670e78.mp4?token=q1b83IT2WNJo0XH5kn4nrCI6juF47trSEkX6aj6UKnTLuhVTUO23R8JXUE7EbTFF6yH5SuadbKG8JWLfKAfGesUUmdpIKNyMwei5kCI0VwuouwqhvZhRRrW-CIZJ5yOQp9b-rYN7DjA_MbcH7nk6q6j9t96R1B2NHmTyadIbHYfvwKI-mUxrh1P4kjVCXuEZrU13rnFcBsmmMk45rY6ghzytkjFzvD4h5xKt7AD3KU_vGIcDIssG5TSRhj0iHn5pMSNx5OHvRo-VbWWLhdnTv7iyTbiPq5gRMtZo-IT0S5WYlHdd0CPHYrvplE1jHX_JDs6wkO8bTe4TFy5SyuE_QQ

  • Հայաստանի և Թուրքիայի միջև քննարկվում է երկու երկրների բուհերում միմյանց ուսանող…

    Հայաստանի և Թուրքիայի միջև քննարկվում է երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը։
    Արարատ Միրզոյան
    Կարո՞ղ է ռազմական բուհերից սկսեն, սրանց ինչ կա։

  • Аварийное отключение водоснабжения сегодня, 23 марта в Ереване Шенгавит до 15:0…

    ❗️🚰 Аварийное отключение водоснабжения сегодня, 23 марта в Ереване
    🔺Шенгавит

    до 15:00 — ул. Ехпайрутян 9-11, 13, Манандяна 20, 22
    🔺Эребуни
    до 18:00 — Нор Ареш 41, 43-я ул.
    @yerevanch

  • Միրզոյանն էլ է պնդում՝ պատերազմ կլինի, եթե ՔՊ-ն չհաղթի, ԱԺ-ում ճեպազրույցի ժաման…

    ⚡️⚡️⚡️Միրզոյանն էլ է պնդում՝ պատերազմ կլինի, եթե ՔՊ-ն չհաղթի, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց նա։
    🔥ՀՀ արտգործնախարարի խոսքով՝ առանձին ընդդիմադիր շրջանակներում գաղափարախոսությունն այն է, թե գրեթե բոլոր հարևան երկրների հետ տարածքային խնդիրներ կան, տարածքային հավակնություններ ու պահանջներ ունենք։

    «Ակնհայտ է, որ այս մտայնությամբ մարդիկ եթե իշխանության գան, անմիջապես խնդիրներ են լինելու հարևանների հետ։ Հաշվի առնելով, թե հիմա խնդիրներն ինչ մեթոդաբանությամբ են խնդիրները լուծվում, մեծ հավանականությամբ՝ Հայաստանը կկանգնի նոր պատերազմի առաջ»։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք