🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը սկսել են Հորմուզի նեղուցի «մաքրման» գործընթացը։
📌 Truth Social հարթակում ապրիլի 11-ին հրապարակված գրառման մեջ Սպիտակ տան ղեկավարը ընդգծել է, որ գործողությունը նպատակ ունի ապահովել միջազգային նավարկության անվտանգությունը։
🗣 «Մենք հիմա սկսում ենք Հորմուզի նեղուցի մաքրման գործընթացը՝ որպես ծառայություն աշխարհի բոլոր երկրների համար, ներառյալ Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ֆրանսիան, Գերմանիան և շատ ուրիշներ»,- նշել է Թրամփը։ |factor.am|
🇵🇰 Իրանի և ԱՄՆ-ի բանակցողները ժամանել են Պակիստան՝ խաղաղության բանակցություններ անցկացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է BBC-ն։ 🇮🇷 Իրանի պատվիրակության ղեկավար Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ իր բանակցողները «բարի մտադրություններ» ունեն, սակայն…