«Ընդդիմադիր ուժերը մի շարք առանցքային հարցերում հասել են կոնսենսուսի՝ ընդգծելով, որ առաջիկա ընտրությունները սովորական քաղաքական գործընթաց չեն, այլ պետության ու պետականության լինելիության որոշիչ փուլ, որտեղ վճռորոշ է թե՛ միասնականությունը, թե՛ քաղաքացիների ակտիվ մասնակցությունը»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանն է։
«Հաջորդ կոնսենսուսը, որ կարելի է դիտարկել այսօր ընդդիմադիր դաշտում այն է, որ բոլորը համաձայն են, որ պետք է մեր ընտրողներին համոզել, խնդրել, չգիտեմ՝ էլ ինչ բառով ասեմ, որ գնան ընտրությունների, որովհետև ընտրություններին մասնակցության աստիճանից է կախված նաև մեր պետության և պետականության լինելությունը։ Մյուս հարցում, որ էլի կոնսենսուս կա, միահամուռ պայքարել բոլոր քաղաքական հետապնդումների դեմ, և հետևաբար սա դրական պրոցես է։ Որոշակի հարցերում, այո, կա միասնականություն, և դա կարող է որոշիչ լինել։ Եթե կա որևէ ուժ, որ պատրաստվում է մասնակցել այն ակնկալիքով, որ ինքը, այսպես ասած, «տաքուկ տեղավորվելու է» այսօրվա իշխանության համար աշխատող ընդդիմության շարքերում, ուրեմն դա ամենամեծ վատությունն է, որ իրենք անում են մեր պետությանը և մեր հասարակությանը»։
🎦զրույցն ամբողջությամբ