Ուրեմն, Սերժ Սարգսյանը փոխում է Սահմանադրությունը, երկիրը դարձնում է պառլամենտական, ըստ էության, հարմարեցնում է այն սեփական իշխանավարումը երկարաձգելու-հավերժացնելու իր ծրագրերին, երկու ժամկետ կեղծված-գնված «ընտրությունների» միջոցով իշխանավոր լինելը քիչ համարելով՝ իրեն վարչապետ է կարգում, արժանանում է ժողովրդի համընդհանուր մերժմանը, բայց ութ տարի անց էլ չի գիտակցում կամ չի ցանկանում գիտակցել, որ այսօրվա մեր բոլոր աղետների հիմքում ինքն է։ Որովհետև սեփական իշխանությունը երկարաձգելու մոլուցքով տարված հնարավորություն չտվեց, որ իրենից հետո ընտրություններ լինեն։ Իր անընդունելի քայլով/քայլերով նա մարդկանց հուսահատության գիրկը նետեց, ստիպեց, որ հրապարակ դուրս գան, որ առաջին պատահածի հետեւից գնան։ Նա չի գիտակցել կամ էլ չի ցանկանում գիտակցել, որ սեփական ցանկությամբ, սեփական ծրագրերից ելնելով երկրի Սահմանադրությունը փոխելն անընդունելի է, անթույլատրելի է։ Նա չի գիտակցել կամ էլ չի ցանկանում գիտակցել, որ երկրի զարգացումը, երկրի անվտանգությունը իշխանության փոխանցելիության մեջ է նաեւ։ Արդարացումներ է փնտրում։ Ասում է՝ «Ես «սխալ» էի՝ լինելով ճիշտ»։ Անհասկանալի է, թե այս ողջ պատմության մեջ որտեղ է նրա «ճիշտը»։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյան
@armgeopolitic
Իրավապաշտպան Վարդան Հարությունյան
@armgeopolitic