Պապոյանական մաթեմատիկա. 5×520=1100 😀
Հիմա մի պարզ, մաթեմատիկական խնդիր 4-րդ դասարանի միջակ սովորող աշակերտի համար.
Փոքրիկ Գևորգը տանից փախցրել է հայրիկի Opel Astra-ն և որոշել հայրիկից ու արդեն առանց Խուդինյանի մնացած պարեկներից թաքուն մի փոքր պտտվել քաղաքում: Ճանապարհին փոքրիկ Գևորգի մեքենայի բենզինը վերջանում է, ու նա մտնում է մոտակա լցակայան` լիցքավորման: Քանի որ Գևորգի մոտ շատ փող չի լինում, թեպետ, եթե նրա հայրը լիներ նախարար, ինքը գրպանում լիքը փող կունենար, ուստի չարաճճի Գևորգը որոշում է 5 լիտր, բայց Premium տեսակի բենզին լցնել, մինչև հասնի տուն:
Հիմա հարցը. որքա՞ն է վճարել փոքրիկ Գևորգը 5 լիտր բենզինի դիմաց, եթե Premium տեսակի բենզինի 1 լիտրը տվյալ լցակայանում արժեր 520 դրամ, քանի որ այն նորմալ բենզին է, այսինքն` ադրբեջանական չէ:
Առաջինը ճիշտ պատասխանողը իմ կողմից կստանա 5 լիտր բենզին` ոչ ադրբեջանական բենզին վաճառող ցանկացած լցակայանից: