Երբ է ՀՀ-ն եղել ամենախաղաղ վիճակում. Զաքարյանը համեմատում է
Հայաստանը ամենախաղաղ և ամենաանվտանգ վիճակում եղել է 1994 թվականի մայիսի 12-ին և 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի վերջին օրը։ Նման կարծիք «Աբովյան Time»–ի եթերում հայտնեց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«1994 թվականի մայիսի 12-ին թուրքն եկավ, ասաց` ներողություն, ինչի տակ եմ ստորագրում, ասեք` ստորագրեմ, եթե ասեին Արցախի բոլոր շրջանները ստորագրեք, կստորագրեր։ Կամ քառօրյայի վերջին օրը, երբ ադրբեջանցիները վազելով գնացել են Մոսկվա գլխավոր շտաբ և խնդրել, որ հայերին ասենք վերջացնենք»,–ասաց նա։
Նախկին փոխնախարարն ընդգծեց` այն ժամանակ խաղաղ ու անվտանգ էր, քանի որ ՀՀ-ն թշնամուն ստիպում էր հարգանքով վերաբերվել իր ցանկացած օրակարգին, ստիպում էր, որ ինքը խոսի խաղաղության մասին։ Այն, ինչ տեղի է ունեցել նախկինում, Զաքարյանի խոսքով, համեմատելու չէ այն իրավիճակի հետ, ինչ հիմա է. «Այսօր Հայաստանը խաղաղությունից շատ-շատ հեռու է»։
@ArmeniaSputnik