Բաղադրիչներ, որոնք ապահովում էին ՀՀ տարածքային ամբողջականությունը և սահմանների լեգիտիմությունը. ներկայացնում է քաղաքագետը
ՀՀ սահմանների լեգիտիմության հարցը լուծված էր և ուներ մի քանի բաղադրիչ, որոնք Նիկոլ Փաշինյանը ոչնչացրել է, իսկ հիմա փորձում է Հայաստանը մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միասնական անվտանգային համակարգի մեջ` առանց անվտանգային որևէ երաշխիքի: Այս մասին «Աբովյան Time»-ի եթերում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:
«ՀՀ սահմանների լեգիտիմությունն ունի մի քանի կոմպոնենտ. իրավունքի ուժով մենք Սովետական միությունից ժառանգել ենք 29.8 հազար քառակուսի կմ տարածք, ուժի իրավունքով օգնել ենք Արցախին դիմակայել պատերազմին, ազատագրել 7 շրջան: Արցախը և այդ 7 շրջանները Ադրբեջանի ռազմական կոմունիկացիաները և ռազմական ներուժը զգալիորեն հեռացրել են ՀՀ սահմաններից ու ապահովել սահմանների լեգիտիմ անվտանգությունը»,- ասում է քաղաքագետը:
Նա կարծում է, որ սահմանների լեգիտիմության կարևոր բաղադրիչներից էր նաև հայ-ռուսական համագործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում և Իրանի հետ լուռ դաշինքը:
@ArmeniaSputnik