🗳️🇹🇷 ՔՊ-ն ուզում է իր հաճախորդներին մեկ ցուցակում հավաքել
📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը, որոշ տեղեկություններով, մեծ ջանքեր է գործադրում, որ արեւմտամետներն ընտրություններին մասնակցեն մեկ միասնական բլոկով, հատկապես շահագրգիռ են Արամ Սարգսյանի եւ Գուրգեն Սիմոնյանի համագործակցությամբ, որոնց կարող են միանալ նաեւ մյուսները՝ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ։
🔴 Այդ պարագայում, կարծում են, որ անցողիկ շեմը կհաղթահարեն, եւ ՔՊ-ն էլ ապահովագրված կլինի հետընտրական կոալիցիայի հարցում, սակայն մինչ այս պահը Արամ Զավենիչին համոզել չի հաջողվում։ Նա վստահ է, որ միայնակ էլ կհաղթահարի անցողիկ 4 տոկոսը, եւ դեմ է միավորմանը։ Դեր չեն խաղում նաեւ այն խոստումները, որ դաշինքով մասնակցության դեպքում Արեւմուտքը մեծ ֆինանսական աջակցություն կցուցաբերի։
🔴 Մեր աղբյուրն ասում է, որ Զավենիչը չի ուզում դափնիները ոչ մեկի հետ կիսել։ Ըստ ամենայնի, Արման Բաբաջանյանի շուրջը կհամախմբեն քաղհասարակության որոշ ներկայացուցիչների եւ կփորձեն լայն կոնսոլիդացիայի տպավորություն ստեղծել»։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք