Նարկոպատերազմ են սկսել հայ ժողովրդի դեմ, հատկապես երիտասարդության ու երեխաների շրջանում. «Աբովյան Time»-ի եթերում ասաց քաղաքական գործիչ, Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
Նրա խոսքով՝ մեկ տարվա ընթացքում Հայաստանում 95 տոկոսով աճել է թմրամիջոցների օգտագործումը, որը հիմնականում տարածվում է փաբերում, գիշերային ակումբներում, ինչպես նաև տելեգրամյան ալիքների միջոցով։
«Իրականում կոկաինը բնական թմրամիջոց է, որը շատ թանկ է։ Հիմա ավելի շատ տարածված են դարձել սինթետիկ թմրամիջոցները ամբողջ աշխարհում։ Շատ տարածված է «սփայս» տեսակի քիմիական նյութերը, բայց հիմա ամեն տեղ շրջանառվում է «մեթամֆետամինը»՝ կրիստալը, որը հազար տոկոսով բարձրացնում է դեֆամինի պարունակությունը արյան մեջ, այսինքն` այդ հաճույքի զգացումը 10 անգամ բարձրանում է, և դրանից հետո այդ մարդիկ մինչև իրենց կյանքի վերջ պայքարելու են այդ հիվանդության դեմ»,- ասում է նա։
Խաչիկյանն ընդգծում է, որ նման դեպքում միայն 20 տոկոսն է բուժվում, մեծամասնությունը մահանում է։
@ArmeniaSputnik