⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի գործով Հակակոռուպցիոն դատարանում հարցաքննվում է նույն բանակային կորպուսի նախկին հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանը։ Վերջինս միջնորդել է իր հարցաքննությունն անցկացնել դռնփակ, ինչը դատարանը բավարարել է՝ պատճառաբանությամբ, որ հնարավոր է հրապարակվեն ռազմական եւ պետական գաղտնիքին առնչվող տեղեկություններ։ 📍 Ժիրայր Պողոսյանն այն վկան է, որի հետ Հովիկ Գաբրիելյանը նախաքննության փուլում առերեսվել է, ինչը նշանակում է, որ նրանց ցուցմունքներում առկա են էական հակասություններ։ 📎 Կարդալ ավելին
‼️Դատարանը արդարացրեց Սերժ Սարգսյանին` հանցակազմի բացակայության հիմքով: UPD: Սերժ Սարգսյանի ու Բարսեղ Բեգլարյանի գույքերի վրա դրված կալանքը վերացվել է Նրանց խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը երկրից չբացակայելու մասին։ Դատարանը վերացրեց նաև նրանց խափանման միջոցը։ Դատավոր Վահե Միսակյանը հայտնեց, որ դատավճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարան` 1 ամսյա ժամկետում։ 🧡@RadioSputnikArm