Ուղեվարձը 100 դրամանոցով վճարելու վերաբերյալ իրավական ակտ կա՞, թե՞ ոչ🪙 «Հետք»-ը Երևանի քաղաքապետարան հարցում է ուղարկել, թե կա՞ որևէ իրավական ակտ, որի համաձայն՝ 100 դրամանոցով կամ QR կոդով վճարումը դարձել է պարտադիր: Քաղաքապետարանից 5 օր անց պատասխանել են, որ անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի պատասխանը կտրամադրեն 30-օրյա ժամկետում:
Փաստորեն Երևանի քաղաքապետարանին 30 օր է հարկավոր պարզելու՝ իրենց պահանջի հիմքում որևէ իրավական ակտ կա, թե՞ ոչ:💬 Արդարադատության նախարարությունից նշել են,
բարձրացված հարցերը դուրս են իրենց իրավասությունների շրջանակից:🏦 ԿԲ-ից հայտնել են, որ ՀՀ ԿԲ թողարկած և շրջանառությունից չհանված թղթադրամն ու մետաղադրամը գույքի, գույքային իրավունքների, ծառայությունների և աշխատանքների դիմաց
օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով ՀՀ-ի՝ փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց: |
hetq.am|