🗣💸 Փաշինյանը շարունակում է թալանը. 2-ից 5 մլն պարգևավճարներ՝ նախարարություններում ու մարզպետարաններում🔴 Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը պետական բարձրաստիճան պաշտոնյաներին խոշոր պարգևատրումներ է արել:
🖥 «
News.5tv.am»-ի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր
վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ստորագրությամբ, որոնցում նշված են պարգևատրումների չափերը:
🔴 Օրինակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղար Արտակ Մանգասարյանը ստացել է մոտ 4 մլն դրամ պարգևավճար, ՄՍԾ գլխավոր քարտուղար Դավիթ Մելիքյանը 2 մլն 430 հազար դրամ: Պարգևատրվել է 32 պետական պաշտոնյա՝ նվազագույնը 2 մլն դրամի չափով:
🔴 Մոտ 4,5 մլն՝ Պաշտպանության նախարարության և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարներին, ևս 4,5 մլն-ի չափով՝ Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարին, մոտ 4 մլն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Առողջապահության նախարարության, Կրթության գիտության մշակույթի և սպորտի գլխավոր քարտուղարներին, մոտ 4,8 մլն՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ԱԳՆ գլխավոր քարտուղարներին։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք