Մենք չենք իմացել, որ պատերազմ պիտի սկսի։ Պատերազմը սկսելուց մի քանի օր առաջ եղել եմ Ղարաբաղում, հանդիպել եմ թե’ զինվորականների, թե’ այդ ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Ինքն ինձ ասում էր, որ վտանգ միշտ էլ կա, այդ տրամաբանության մեջ ենք ապրում, բայց ոչ մի ինֆորմացիա չի եղել պատերազմ սկսելու մասին։ Ես եղել եմ ԱԺ փոխխոսնակը։ Եղել է իրավիճակ, երբ մերոնք, մեր կողմը, հայերն ասել են
Ալեն Սիմոնյան, Արմքոմեդի
տեսնում ենք տեղաշարժ, իսկ իրենց ի պատասխան ասել են չէ, չէ, օկեյ է, մնացած գործընկերները, ամեն ինչ չասեմ…Բայց ասել են չէ մենք տեսնում ենք տեղաշարժ, այնուամենայնիվ, խնդիր կա, ասել են նորմալ է, նման ինֆորմացիա չունենք։ Այնուամենայնիվ, Հարությունյանն ինձ ասել է ես ասել եմ բացազատվեք (Արայիկը նման իրավունք չուներ-Մ.Պ.), և զորքերի մի մասը բացազատվել է ի հեճուկս այն ինֆորմացիայի, որն իրենց տրվել է։ Ես չեմ իմացել, ինձ արթնացրել են և ասել` վեր կաց, պատերազմը սկսվել է։ Այո, մենք չենք իմացել։Ալեն Սիմոնյան, Արմքոմեդի