Ասում են՝ կյանքը շարունակվում է, դուք չեք պարու՞մ, քեֆ չեք անու՞մ։
Երբ ես գիշերը իմ գլուխը դնում եմ բարձին, Աստծո հետ միայնակ չեմ մնում իմ այն մեղքի առաջ, որ մի ամբողջ սերունդ եմ կոտորել՝ «հանուն ոչնչի», Աստծո հետ միայնակ չեմ մնում իմ այն մեղքի առաջ, որ իմ պատճառով հազարամյակներով հայերով բնակեցված հողերը հայաթափվել են։
Ի վերջո, ես պարտության խորհրդանիշ չեմ, իմ առաջնորդած բանակը չի ջախջախվել, ես ինձ վրա նման պատասխանատվություն չեմ կրում, ինձ ոչ ոք, առավել ևս՝ թշնամին, չի նվաստացրել, իմ տղամարդկային արժանապատվությունը չի ոտնահարել, չի ծաղրել։
Ինչ վերաբերվում է իմ անձին, ես ՇԱՏ մարդկանց, որոնց անունները հիմա այսպես չեմ տա, բայց դուք նրանց շատ լավ եք ճանաչում, իրենց աչքերի մեջ նայելով եմ ասել, որ իրենք պետք է ինքնասպան լինեին ու հիմա մարդկանց աչքին ընդհանրապես չպետք է երևան։ Նրանք գոնե այդպես էլ անում են, մարդկանց աչքին չեն երևում, ինքնասպան լինելու տղամարդկություն, իհարկե, չունեն։ Նիկոլին դա դեռ չեմ ասել, իրեն տեսնելու առիթ չեմ ունեցել, առաջին իսկ հնարավորության դեպքում իրեն էլ կասեմ՝ աչքերի մեջ նայելով։
Կյանքը շարունակվում է, պարելու էլ ենք, քեֆ էլ ենք անելու, բայց երբեք չպետք է մոռանանք, որ ամեն մեկս մեր մեղքերի համար Աստծո առաջ ուշ թե ուշ պատասխան ենք տալու ու մեր կյանքը պետք է ապրենք այնպես, որ ոչ մարդկանց անեծքին արժանանք, ոչ էլ Աստծո դատաստանին !!!