Այն պնդումների ֆոնին, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նկատի չի ունեցել Փաշինյանին ընտրություններին աջակցելը և լրիվ նորմալ է դիտվել ՔՊ-ի կողմից այդ հայտարարությունը, հիշեցի 2021թվականի փետրվարի 25-ին ԳՇ հայտարարությունից հետո թուրքական արձագանք-միջամտությունը։
■ 2021-ի փետրվարի 26, Էրդողան
Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման։ Երբ բանակը խառնվում է քաղաքականությանը, դա անընդունելի է։ Եթե պետք է փոխել կառավարությանը, ապա դա պետք է անի հայ ժողովուրդը, այդ գործը պետք է թողնել նրան։
■ Անկարան դեմ է աշխարհի ցանկացած երկրում իշխանությունը բռնազավթելու փորձերին: Սա վերաբերում է նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
Անթույլատրելի է, որ զինվորականները տապալեն ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունը։ Մենք խստորեն դատապարտում ենք ոչ միայն հեղաշրջման փորձերը, այլև ընտրված կառավարության հրաժարականի կոչերը։
2021, փետրվարի 25, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլու
Հ.Գ. Տեսնես սա՞ էլ նորմալ, միջամտություն չի ներքին գործերին։ Ի դեպ, մարտի կեսերին ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման որոշում կայացվեց։
Հ.Գ. Իբր բանակը իշխանություն էր զավթելու, սրանք էլ…