🗳 ԿԸՀ-ն չի վարել վիճակագրություն, թե ինչ պատճառներով են 17 հազար քվեաթերթիկ ճանաչվել անվավեր։ Այս մասին ՍԴ-ում հայտարարեց ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։
🗣«Դա իրականացվել է թվով 2005 տեղամասում։ Նման պահանջ տեղամասային հանձնաժողովներին ներկայացված չի եղել, որ մուտքագրեին ու մեզ դրա վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնեին։ Տեղամասերն իրենց գործառույթներն իրականացրել են օրենքի պահանջներին համապատասխան»,- նշել է նա։
⚖️ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով Սահմանադրական դատարանում հրավիրված նիստի 3-րդ օրն է։ 📌 Սահմանադրական դատարան են դիմել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա…