Սերժ Սարգսյանի կողմից իշխանությունը հենց իր փեսային` Միշիկին փոխանցելու մոլագար ցանկությունը բերեց ՀՀԿ-ի կազմաքանդմանն ու իշխանության կորստին: Սա ամենից լավ գիտեն հենց ՀՀԿ-ում, սա ամենալավը գիտի հարգարժան Արմեն Աշոտյանը, հարգարժան Էդուարդ Շարմազանովը, իրենք գիտեն այդ ամենը, տեսել են այդ ամենը, բայց հիմա, իհարկե, ստիպված լռում են:
Քաղաքական դաշտում ԲՈԼՈՐԸ գիտեն, որ Սերժ Սարգսյանը ցանկանում էր իշխանությունը հանձնել Միշիկին, բայց այդ «հանճարեղ» պլանը չկարողացավ իրականացնել ու հիմա Միշիկի տվայտանքները հենց դրա մասին են, որ նա այդպես էլ չստացավ այդքան փափագած իշխանությունը:
Ո՞վ է Միշիկը: Նա չունի ոչ մի արժանիք, ոչ մի անցած քաղաքական ճանապարհ, ընդամենը Սերժ Սարգսյանի փեսա լինելով պայմանավորված հայտնվել է քաղաքական կուլիսներում ու սկսել քայքայիչ գործունեություն:
Ծոծրակդ կտեսնես, իշխանություն չես տեսնի, Միշիկ: Ինչ արեցիք այս երկրի հետ, բավարար է ու ժողովուրդը դա երբեք չի ներելու: Կանցնի 1 տարի, 2 տարի, 5 տարի ու վստահ ենք, որ հենց հանրապետականները բաց ու անկեղծ կպատմեն ամեն ինչ:
@armgeopolitic