🍅🌷Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
🗣 «Վաղը՝ հունիսի 4-ին, Կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի (լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ) արտահանումը: Ինչպես նաև կվերադարձնենք ԵՄ արտահանվող թարմ պտուղ/բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը: Մրգի արտահանման սուբսիդավորումը կներկայացվի հաջորդիվ»,-գրել է նա։