🇦🇿🇦🇲 «Դա վնասում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը». Բաքվում կրկին դժգոհելու առիթ են գտել 📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, օգոստոսի 30-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱԽ քարտուղար
Արմեն Գրիգորյանի և Ալիևի խորհրդական
Հիքմեթ Հաջիևի միջև, ընդ որում՝
ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Խոսակցություն է գնացել
Բաքվում գտնվող հայ գերիների մասին։ Ըստ ամենայնի, հեռախոսազանգի պատճառը եղել է ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփի՝ Վաշինգտոնում արտաբերած մեկ արտահայտությունը, երբ դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց. «
Ասում եք, որ 23 քրիստոնյա հայե՞ր կան, ես պատրաստվում եմ խնդրել, որ դա անեն (ազատ արձակեն), կարծում եմ՝ հանուն ինձ կանեն դա»։ Հավանաբար, այդ խնդրանքը հնչել է, և Հաջիևը զանգահարել է ՀՀ պաշտոնյային, որ ոչ թե Թրամփին մերժեն, այլ՝ «
անողնաշար հայերին»։
🔴 Մեր տեղեկություններով, նա ուղիղ տեքստով ասել է, որ
Ադրբեջանը չի կարողանա կատարել Թրամփի պահանջը և ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին և ռազմագերիներին։🔴 Նա նաև դժգոհություն է հայտնել, որ Հայաստանի ներկայացուցիչը Վաշինգտոնում օգտագործել է «
քրիստոնյա բանտարկյալներ» արտահայտությունը։ Հայտարարել է, որ «
դա վնասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»։ Պարզ է, որ առանց այն էլ վախեցած ու Ադրբեջանին ամեն ինչում զիջող ՀՀ կառավարության ներկայացուցիչն
անհանգստացել է այս հեռախոսազանգից և հանգստացրել զրուցակցին։
🔴 Մեզ ասացին, որ ՀՀ կառավարությունը հիմա առավել ևս
մտադիր չէ պայքարել Բաքվում գտնվող բանտարկյալների համար։ Բայց Փաշինյանը հույս ունի, որ մինչև ընտրությունները կհաջողվի գոնե ինչ-որ մեկին վերադարձնել, որպեսզի հանրությանը դա ներկայացնի որպես քաղաքական հաղթանակ և այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու ապացույց»։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք