Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ղեկավարները, ինչպես նաև Ղազախստանի վարչապետը։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բարձր է գնահատել Փաշինյանի առաջնորդական որակներն ու հայ-ղազախական հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ներդրումը՝ հաջողություն մաղթելով նաև առաջիկա ընտրարշավում։
Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը նշել է, որ Փաշինյանի փորձն ու աշխատանքը նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանը, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը և երկրի միջազգային հեղինակության ամրապնդմանը։
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ընդգծել է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման և միջազգային դիրքերի ամրապնդման ուղղությամբ վարչապետի գործունեությունը, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացումը։
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ երկու ժողովուրդների շահերից բխող ուղղությամբ։
Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը Նիկոլ Փաշինյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն, առաջընթաց և բարգավաճում։