🔊«Աբովյան time»․ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ու արդյունքները հակասական տպավորություն թողեցին եվրոպացիների վրա․ օրինակ, ԵՄ երկրները շնորհավորեցին, իսկ ԵԱՀԿ-ն հանդես եկավ բավական կոշտ քննադատական եզրակացությամբ։ Ուշագրավ են նաև ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի գնահատականները․ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը ընտրությունների լեգիտիմությունը դնում են կասկածի տակ։Իշխանությունը պնդում է, որ խորհրդարան են անցած ընդդիմադի ուժերը ընտրվել են բացառապես ապօրինի կերպով՝ ընտրակաշառք բաժանելով․ սա ինքնին նշանակում է, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում։
Իսկ ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունները զբաղվել են ձայնագողությամբ, և, օրինակ, զրկել են ՀՀ քաղաքացիներին լիարժեք ընտրության իրավունքից նվազագույնը 3 ընտրատեղամասերում, որտեղ չեղարկվեցին քվեարկության արդյունքները և ապա չնշանակվեց վերաքվեարկություն։
Տարակուսելի իրադրություն է ձևավորվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ, որը խորհրդարան չմտավ մի քանի տասնյակ քվեի պատճառով։ Այս ելքը ողջամիտ կասկածներ է առաջացնում։ Առջևում Սահմանադրական դատարանն է, հանգուցալուծումը՝ անորոշ։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm |
🔴🔴 106.0FM |
✉️ գրեք մեզ