🇦🇲 Վարդան Ղուկասյանի վրայից երկրորդ անգամ «տանու՞մ են» կուսակցությունը
Օրերս հայտնի դարձավ, որ ամերիկյան բանտում գտնվող Վարդան Ղուկասյանի (Դոկ) փաստաբան Լևոն Բաղդասարյանը զրկել է «ԴՕԿ» կուսակցության նախագահ Անի Խուդավերդյանին բոլոր լիազորություններից, ինչպես նաև կուսակցության անունից հանդես գալու, հայտարարություններ կատարելու իրավունքից։
Այսօր Խուդավերդյանը հայտարարել է, որ Լևոն Բաղդասարյանը ու անգամ Վարդան Ղուկասյանը իրեն չեն կարող զրկել իր լիազորություններից, ինքը շարունակում է մնալ կուսակցության նախագահը ու դիմելու է ԱԱԾ՝ ընդդեմ Լևոն Բաղդասարյանի։
Այն, որ իր կուսակցության նախագահը գնում է համագործակցության իրավապահների հետ, ինչ-որ բան պետք է ասի Ղուկասյանին։ Փաստացի երկրորդ անգամ Վարդան Ղուկասյանը կանգնում է նման իրավիճակի առաջ, երբ կուսակցությունը ուղղակի «տանում են» իր վրայից։ Կարո՞ղ է ստեղծվել իրավիճակ, երբ «ԴՕԿ»-ը կմասնակցի ընտրություններին ու մարդկանց կթվա, թե իրենք քվեարկում են Ղուկասյանին, բայց այդպիսով ձայները «կգողացվեն»։ Սպասում ենք հենց Վարդան Ղուկասյանի մեկնաբանությանը։
@armgeopolitic