Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը
Ալիևի կողմից Հայաստանի նկատմամբ օգտագործվող «կապիտուլյացիա» եզրը միայն 2020 թվականի պատերազմի արդյունքի նկարագրություն չէ։ Այն նաև քաղաքական-դիվանագիտական մեթոդ է, որի միջոցով Բաքուն փորձում է ամրագրել «հաղթող–պարտվող» հարաբերակցության տրամաբանությունը, որից բխում են կոնկրետ քայլեր. յուրաքանչյուր նոր պահանջ ներկայացվում է որպես որպես Հայաստանի կողմից «կապիտուլյացիայի հետևանքների ընդունում»։
Պահանջների հաջորդական ընդլայնումը
2020 թվականից հետո ձևավորվել է պահանջների հաջորդականություն՝
Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ամբողջական վերահսկողության ճանաչում։
Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում։
Սահմանների և փոխադարձ տարածքային պահանջների հարցի փակման պահանջ, սակայն այն ձեւով, որը պահանջում է Ադրբեջսնը։
Հայաստանի Սահմանադրության և Անկախության հռչակագրի վերաբերյալ Բաքվի պահանջները։
ԵԱՀԿ Մինսկի խմբի և նախկին բանակցային մեխանիզմների վերացման պահանջ։
Սահմանազատման և սահմանագծման գործընթաց` մենք նոր տարածքներ ենք զիջում ենք, իսկ ինչ իրենք վերցրել են, մնում է իրենց։
Տարածաշրջանային հաղորդակցությունների բացում` Մեղրիի ճանապարհ, առանց Հայաստանի վերահսկողության։
Եւ ամենակարևորը` նոր տարածաշրջանային քաղաքական և անվտանգային համակարգի ձևավորում։
Այսպիսով, խնդիրը այլևս Ղարաբաղը չէ, այլ փոխվում է ամբողջ տարածաշրջանի ուժերի հարաբերակցության և անվտանգության համակարգը։
Տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության փոփոխություն
Հին համակարգում Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղադրիչը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ ռազմաքաղաքական կապն էր, հիմա Փաշինյանի ռեժիմը հետևողականորեն հեռանում է այդ համակարգից
Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական կապերի թուլացում, Արևմուտքի Թուրքիայի հետ անվտանգության համագործակցության խորացում։
Սակայն այստեղ կա գլխավոր խնդիր․ հին անվտանգության մեխանիզմների քայքայումը ինքնին դեռ նոր անվտանգության համակարգ չի ստեղծում։
Փաստացի, Հայաստանը մնում է առանց անվտանգային հովանոցի` Թուրքիայի ու Ադրբեջանի բարի կամքի հույսին։
Իսկ ԵԱՏՄ-ն ինչ կապ ունի
ԵԱՏՄ-ն ռազմական կառույց չէ, սակայն այն Ռուսաստանի հետ Հայաստանի տնտեսական ինտեգրման հիմնական մեխանիզմներից է։
Հետևաբար, ԵԱՏՄ-ից դուրս գալը կունենա ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական նշանակություն, այն կնշանակի Հայաստանի հեռացում ռուսական ինտեգրացիոն համակարգից և թուրքական ուղղության ավելի խորացում։
Ինչ խնդիր է լուծում Փաշինյանի ռեժիմը
Փաշինյանի իշխանության համար պատերազմի թեման դարձել է ներքաղաքական կարևոր գործիք։ Քաղաքական ուղերձները կառուցվում է հետևյալ տրամաբանությամբ.
Փաշինյանի իշխանությունը բերում է խաղաղություն, իսկ իշխանության փոփոխությունը` “ռևանշիստների. իշխանության գալ, որը հանգեցնելու է պատերազմի։
Այս բանաձևի միջոցով քաղաքական մրցակցությունը ներկայացվում է ոչ թե որպես տարբեր քաղաքական ծրագրերի պայքար, այլ որպես ընտրություն՝ «կամ այս իշխանությունը, կամ` պատերազմ»։
Սա իշխանությանը տալիս է հոգեբանական ճնշման հնարավորություն, հիմնված վախի գործոնի վրա։
Փաստացի, Փաշինյանի իշխանության երաշխավորն Ալիևն է ու ադրբեջանական բանակը։ Պատահական չի, որ ընտրություններից առաջ Փաշինյանը հասարակությանը ահաբեկում էր պատերազմով, իսկ Ադրբեջանից մեզ զգուշացնում էին, որ եթե նա չընտրվեց, ապա Հայաստանը կօկուպացվի։
Եթե Ալիևն է Փաշինյանի իշխանության երաշխավորը, ապա դա գին ունի, որը վճարվելու է Հայաստանի հաշվին և այդ պահանջները լինելու են անվերջ։
Ստեփան Դանիելյան