❗️Հայկական որոշ լրատվամիջոցներ դեկտեմբերի 26-ին տարածեցին տեղեկություն, թե Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Թուրքիային անվարձահատույց տրամադրել Արաքս գետի ջրային ռեսուրսների «բացառիկ օգտագործման իրավունքները» առաջիկա 99 տարիների ընթացքում։ Ըստ CivilNetCheck-ի՝ տարածվող լուրն անհիմն է: Այն տարածվում է և՛ թուրքական, և՛ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից՝ հորինված ու խեղաթյուրված։
📌 Տեղեկությունը տարածած հայ լրագրողները հայտնել են, որ նյութը իրականում վերցրել են ադրբեջանական կայքերից, թեև հղում է արվել թուրքականին։ Պարզվում է՝ «99 տարով» ձևակերպումը ավելացվել է հենց ադրբեջանական Haqqin[.]az կայքում։ Վերջինս հրապարակված հոդվածում հղում է արել վերոնշյալ Evrensel[.]net-ին, սակայն փաստացի ավելացրել է կեղծ տեղեկություններ և վերագրել դրանք թուրքական լրատվամիջոցին։
🔸 Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, ինչպես նաև ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հերքել են տարածվող լուրերը։
🔗 Կարդալ ավելին