Կօգտվե՞ն արդյոք իշխանությունները ՀՀ-ի համար բացված հնարավորության պատուհանից
Տարածաշրջանային իրավիճակը շատ արագ է փոփոխվում, և այդ փոփոխություններով ՀՀ–ի համար որոշ հնարավորությունների պատուհաններ են բացվում, «Աբովյան Time»–ի եթերում այս մասին ասաց հաղորդման հեղինակ և վարող Արման Աբովյանը։ Նման ենթադրության է նա հանգել Ադրբեջանի նախագահի կողմից Հայաստանի նկատմամբ հերթական սպառնալիքներով հայտարարություններից և սահմանին ադրբեջանական զորքի կուտակումների մասին սոցցանցների տեղեկություններից հետո։
«Այդ 2 տեղեկությունները համադրելիս հասկանալի է դառնում, որ մի կողմից մեզ փորձում են վախեցնել, երկրորդը` տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը շտապում է, քանի որ շատ արագ է տարածաշրջանում իրավիճակը փոփոխվում։ Դրա վառ օրինակը Իրան-Սաուդյան Արաբիա համաձայնագիրն է։ Ադրբեջանը հասկանում է, որ հնարավորությունների պատուհանն իր մոտ փոքրանում է, և նաև աննշան պատուհան է բացվում Հայաստանի համար։ Սակայն հարց է` ՀՀ իշխանություններն այդ հնարավորության պատուհանից կօգտվե՞ն, թե՞ ոչ»,–ասաց նա։
@ArmeniaSputnik