🔹Պակիստանի տեղեկատվության նախարարությունը հերքել է Աֆղանստանի իշխանությունների հայտարարություններն այն մասին, թե հարվածներ են հասցվել թմրամոլների վերականգնողական կենտրոնին
📌«Պակիստանի հարվածները եղել են ճշգրիտ և մանրակրկիտ պլանավորված՝ ցանկացած կողմնակի վնաս բացառելու համար: Փաստերի այս խեղաթյուրումը նպատակ ունի բորբոքել կրքերը և թաքցնել անդրսահմանային ահաբեկչությանն ուղղված անօրինական աջակցությունը»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:
🔹400 մարդ զոհվել է և ավելի քան 250-ը վիրավորվել Աֆղանստանի վրա Պակիստանի հարձակումների հետևանքով, գրում է աֆղանական TOLOnews պորտալը