🇦🇲 Տեղեկություններ կան, որ սահմանազատման-սահմանագծման արդյունքում տեղի է ունենալու անկլավների փոխանակում, ինչի մասին վերջերս հայտարարում են նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները:
Սա շատ մտահոգիչ է, քանի որ մենք ստիպված կլինենք Վայոց Ձորի, Սյունիքի և Իրանի հետ կապվել շրջանցիկ Վեդի-Լանջառ ճանապարհով, իսկ Ազատամուտից դեպի Կայան և Այգեհովիտ ճանապարհը թողնել և կառուցել նոր ճանապարհ:
Վերին Ոսկեպարը վերադարձնելու դեպքում Իջևան-Նոյեմբերյան կապը պահպանվում է գործող ճանապարհով, քանի որ այն ՀՀ տարածքում է, բայց եթե ադրբեջանցիները վերադառնալու են Վերին Ոսկեպար, ապա նրանց ճանապարհ է տրվելու:
Անկլավների փոխանակումը մեզ համար միայն ու միայն գլխացավանք է դառնալու:
Ժամանակին, երբ գրում էինք կամ գրվում էր, որ անկլավների փոխանակում է կատարվելու, իշխանությունները նյարդային և թիրախավորված արշավ էին իրականացնում՝ մեզ մեղադրելով ադրբեջանական նարատիվները Հայաստանում տարածելու մեջ: Այսօր, ընդամենը 3-4 տարի անց, հենց իշխանություններն են հայտարարում, որ տեղի է ունենալու անկլավների փոխանակում, ընդ որում օգտագործում են “Արծվաշենը վերադարձնում ենք” ինքնագովերգող ոճը:
Լրագրող Թաթուլ Հակոբյան@armgeopolitic