Իրանի ու ՌԴ–ի հետ հարաբերությունները փչացնելը քարտ–բլանշ է թշնամու համար. Թևանյան
Հայաստանի գործող իշխանությունը ներկայումս քայլեր է իրականացնում, որոնք և՛ Հայաստանի շահերի դեմ են, և՛ զրկում են մեզ դաշնակիցներից` Իրանից ու ՌԴ–ից։ Նման տեսակետ «Sputnik Արմենիայի» հետ զրույցում հայտնեց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
Այդ քայլերից է, օրինակ, Ալեն Սիմոնյանի լեզվակռիվը ՌԴ–ի հետ, ՀԱՊԿ–ին դեմարշ հայտարարելը, այնուհետև վարչապետի կնոջ Ուկրաինա մեկնելն ու հումանիտար օգնություն ուղարկելը, որը Արևմուտք–Ռուսաստան հակամարտության մեջ և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի դեմ է։ Հաջորդը` զորավարժությունները ԱՄՆ–ի հետ։
«Մինչդեռ Հայաստանը հիմա առավել, քան երբևէ պարտավոր է իր շահերից ելնելով այդ երկու երկրների հետ հարաբերությունները զարգացնել, որպեսզի բալանսավորի Թուրքիային և Ադրբեջանին։ Փաշինյանն ու իր թիմը միտումնավոր փչացնում են այդ հարաբերությունները, որը քարտ–բլանշ է թշնամու համար»,–նշեց նա։
@ArmeniaSputnik