Ադրբեջանը շարունակելու է ճնշել Հայաստանին նաև միջազգային իրավական գործիքակազմով. Արման Աբովյան
«Ադրբեջանը ՀՀ տարածքները օկուպացնելուն և Արցախը շրջափակելուն զուգահեռ օգտագործում է նաև միջազգային իրավական գործիքակազմը ՀՀ–ի վրա ճնշում գործադրելու համար»,- կարծում է «Աբովյան Time» հաղորդաշարի հեղինակ և վարող Արման Աբովյանը։
«Ադրբեջանն արդեն վերջին ամսվա ընթացքում երրորդ անգամ դիմել է միջազգային դատարաններ` տարբեր հայցերով ՀՀ–ի դեմ։ Վերջինն ուղղված է Բեռնի բնապահպանական միջազգային դատարանին, որին դիմել է հայցով, իբրև թե Հայաստանը մեծ բնապահպանական վնասներ է հասցրել Ադրբեջանին։
Այս ամենն արվում է, որ տարբեր ուղղություններով ճնշում գործադրվի ՀՀ–ի վրա, որ ի վերջո հասնեն վերջնանպատակին»,–ասում է Աբովյանը։
Նա ընդգծում է, որ ադրբեջանական կողմը տարբեր միջազգային ատյաններում և շրջանակներում հաճախակի է հօգուտ իրեն օգտագործում նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների չմտածված արտահայտությունները։
@ArmeniaSputnik