🇯🇵 Ելնելով այն փաստից, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով ավելի քան 100,000 մարդ է տեղահանվել, Ճապոնիայի կառավարությունը որոշել է 2 մլն դոլարի չափով դրամաշնորհ հատկացնել, որն ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից փախստականներին օգնություն ցուցաբերելուն:
📌 Միջոցները կփոխանցվեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով: Ճապոնիայի կառավարության դրամաշնորհը կօգտագործվի ոչ պարենային ապրանքների, դեղորայքի և ջրի պաշարների գնման համար:
[Ճապոնիայի ԱԳՆ]