Blog

  • На государственном ТВ Франции заявили об упадке в стране, который беспокоит 85%…

    На государственном ТВ Франции заявили об упадке в стране, который беспокоит 85% французов.
    И вот именно эту Европу пашинян продает армянам как морковку для ослика? Понимают ли наши соотечественники, что морковка засохла и скоро начнет благовонить?

    Подписаться на Анив Армения

  • Ո՞վ է ՄՍԾ պետի առաջին տեղակալ Աննա Մկրտումյանը․ ինչ է հայտարարագրելhttps://arml…

    🔍 Ո՞վ է ՄՍԾ պետի առաջին տեղակալ Աննա Մկրտումյանը․ ինչ է հայտարարագրել
    https://armlur.am/1586395/

  • Бошинян проводит встречу с хозяином.Sev Arch…

    🇦🇲🇦🇿Бошинян проводит встречу с хозяином.
    Sev Arch

  • Հայտնի է, թե երբ կկայանա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով առաջին դա…

    Հայտնի է, թե երբ կկայանա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով առաջին դատական նիստը
    Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին։
    Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցների հարցը։
  • Под находящимся на этапе испытаний высочайшим мостом в мире (мост через каньон Х…

    Под находящимся на этапе испытаний высочайшим мостом в мире (мост через каньон Хуацзян, Китай) образовалась круглая радуга.
    То есть, чисто с научной точки зрения, любая радуга круглая, просто с поверхности земли нам видна только верхняя арка, но эту смогли заснять и получилось очень завораживающе.
    Причиной радуги явилось испытание, в ходе которого с моста сбрасывали воду (водный занавес).
    @bagramyan26

  • Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շրջանակում ստորագրվել է Համայնքային զարգացման համաձ…

    Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շրջանակում ստորագրվել է Համայնքային զարգացման համաձայնագիր
    💰 Համաձայնագրով «Լիդիան Արմենիա»-ն համայնքային զարգացման համար տարեկան կտրամադրի 7-9 մլն դոլարին համարժեք դրամ։
    📅 Առաջին 18-ամսյա ժամանակահատվածի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, համար նախատեսվել է 10.5 մլն դոլարի համարժեք ներդրում։
    🏘 Համաձայնագիրը ստորագրվել է «Լիդիան Արմենիա»-ի, ՀՀ կառավարության՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև Ջերմուկի, Վայքի և Սիսիանի համայնքների միջև։
    🏦 Նախատեսվում է ստեղծել «Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամ», որի միջոցով կիրականացվի համայնքային զարգացման ծրագրերի ֆինանսավորման և կառավարման հիմնական մասը։
    📍 Ծրագրի ազդեցության ենթակա բնակավայրերն են Ջերմուկը, Կեչուտը, Գնդեվազը, Սարավանը՝ ներառյալ Սարալանջը Ուղեձորը և Գորայքը։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Անհետ կորածների թիվը շատ ավելի մեծ է․ մյուսների ճակատագրի մասին ոչ ոք ոչինչ չգի…

    🕊️ Անհետ կորածների թիվը շատ ավելի մեծ է․ մյուսների ճակատագրի մասին ոչ ոք ոչինչ չգիտի․ Վերոնիկա Զոնաբենդ
    Forbes Woman-ին տված հարցազրույցում Ռուբեն Վարդանյանի կինը նշել է, որ Կարմիր խաչի գործունեության դադարեցումից հետո անհետ կորածների և Ադրբեջանում պահվող հայերի ճակատագրի վերաբերյալ հավաստի տեղեկությունները խիստ սահմանափակ են։
    Զոնաբենդը հայտնել է, որ նախաձեռնում է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այցը Բաքու՝ հայ կալանավորներին այցելելու և նրանց հարազատների նամակներն ու լուսանկարները փոխանցելու նպատակով։
    🔗 aravot.am | @aravot
  • Հանրապետության տարածքում`Օգոստոսի 31-ի կեսօրից հետո, սեպտեմբերի 1-2-ի գիշերը և կ…

    Հանրապետության տարածքում`
    Օգոստոսի 31-ի կեսօրից հետո, սեպտեմբերի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո, 4-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։
    Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 2-5-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 5-7 աստիճանով։
  • #politics@arpinebrief Ջուր չունե՞ք։ Ապացուցիր ինքդ!!! Սա են մեզ ասում: Առաջարկ …

    #politics@arpinebrief 💧 Ջուր չունե՞ք։ Ապացուցիր ինքդ!!! Սա են մեզ ասում:
    Առաջարկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ Հանրային ծառայություննները կարգավորող հանձնաժողովը վերանվանեք «Ստուգիր ինքդ» 2 հոգանոց հանձնաժողով։
    Մի քանի շաբաթ առաջ խնդրել էի բնակիչներին գրել, թե իրենց հասցեներում իրականում քանի ժամ են ջուր ստանում։ Արձագանքները բազմաթիվ էին՝ հրապարակման տակ և առանձին նամակներով։
    Հավաքագրեցի ու ուղարկեցի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ակնկալելով, որ կստուգեն, կպարզեն պատճառները և իրենց լիազորությունների շրջանակում միջոցներ կձեռնարկեն «Վեոլիա Ջրի» նկատմամբ։
    Ստացա պատասխան։
    Նախ ինձ պատմել են օրենսդրական կարգավորումների մասին։ Շնորհակալություն։ Որպես իրավաբան՝ հատկապես դրա կարիքն ունեի։
    Հետո հայտնել են, որ ՀԾԿՀ-ին պետք է «չափելի, հստակ փաստարկված և ժամկետի մեջ ստուգելի» տեղեկատվություն։
    Սա արդեն բյուրոկրատիա չէ։
    Սա ծաղր է քաղաքացիների նկատմամբ։
    Որովհետև իմ ուղարկած տեղեկությունների մի մասը հենց այդպիսին էր՝ կոնկրետ բնակավայր, կոնկրետ հասցե, կոնկրետ ժամաքանակ։ Նոր Խարբերդի, Նոր Եդեսիայի, Էջմիածնի և այլ բնակավայրերի վերաբերյալ այդպիսի տվյալներ կային։
    Կային նաև ավելի ընդհանրական ահազանգեր։ Դրանք էլ ուղարկել էի պետական կարգավորող մարմնին, որ, պատկերացնո՞ւմ եք, ուսումնասիրի։
    Թե՞ ես նախ պետք է ՀԾԿՀ-ի փոխարեն ամբողջ ուսումնասիրությունն անեմ, հետո ուսումնասիրության արդյունքները ներկայացնեմ ՀԾԿՀ-ին։
    Ու ընդհանրապես՝ քաղաքացին ինչպե՞ս պիտի ապացուցի, որ օրական երկու ժամ ջուր ունի, որպեսզի դա լինի նաև «ժամկետի մեջ ստուգելի»։
    Ծորակի մոտ նոտա՞ր հրավիրի։
    Երկու վկա՞ ապահովի։
    Շուրջօրյա տեսախցի՞կ տեղադրի։
    Թե՞ ջուրը կտրելու պահին զանգի ՀԾԿՀ՝ «արագ եկեք, հիմա է ստուգելի, մինչև նորից չեկավ»։
    Գուցե քաղաքացիներին միանգամից նաև ապացուցման ստանդարտը տրամադրեք, որ իմանան՝ քանի վկա, քանի տեսագրություն և քանի ժամ դատարկ ծորակ է անհրաժեշտ պետական մարմնին համոզելու համար, որ ծորակից ջուր չի գալիս։
    Բյուրեղավանի բնակիչներն էլ երկու օր առաջ նորից ահազանգում էին՝ հիմա արդեն անգամ 6-ժամյա գրաֆիկը չեն պահում։
    Մարդկանց կիսապաշտոնական մակարդակով տարբեր բացատրություններ են տալիս՝ Նուռնուսի ամառանոցներն են պատճառը, սա է պատճառը, նա է պատճառը։
    Բա ո՞վ պիտի գնա ու պարզի՝ իրականում ինչ է կատարվում։ Քաղաքացի՞ն։ Ես՞։
    Թե՞ այն պետական մարմինը, որը հենց դրա համար ունի աշխատակազմ, լիազորություններ ու պետական ֆինանսավորում։
    Բյուրեղավանում մարդկանց թունավորումը հերիք չէր, հիմա էլ անգամ 6 ժամ ջուր չեն տալիս։
    Երևի խնդրի լուծման նոր մեթոդն է՝ ջուր չտանք, որ չթունավորվեն։
    Ուզում եմ հասկանալ՝ քաղաքացին կամ ես ի՞նչ գործիքակազմ ունենք, որը ՀԾԿՀ-ն չունի։
    Դուք ունեք աշխատակազմ։ Լիազորություններ։ Պետական ֆինանսավորում։ Կարգավորվող կազմակերպության նկատմամբ գործիքակազմ։
    Գնացեք և ստուգեք։ Դրա համար եք ստեղծված։
    Այլապես սա հակամարդկենտրոն ու հակահաղորդակցային վերաբերմունք է քաղաքացու նկատմամբ։
    Հետևաբար առաջարկս ուժի մեջ է․ ՀԾԿՀ-ն վերանվանենք «Ստուգիր ինքդ» հանձնաժողով։
    Գոնե անունը գործունեությանը կհամապատասխանի։
    Լրատվամիջոցներին էլ խնդրանք․ եթե անդրադառնաք թեմային, ձեր լսարանին առաջարկեք հայտնել բնակավայրը/հասցեն, նախատեսված ջրամատակարարման տևողությունը և փաստացի քանի ժամ են ջուր ստանում։
    Հավաքենք ու նորից ուղարկենք՝ հնարավորինս «չափելի, հստակ փաստարկված և ժամկետի մեջ ստուգելի»։
    Եթե դա էլ բավարար չլինի, հաջորդ անգամ ինքներս մոնիտորինգ կանենք, արձանագրությունները կկազմենք, որոշման նախագիծն էլ կգրենք։
    ՀԾԿՀ-ին կմնա ստորագրել։
    Մի բան էլ պետական մարմնին անելու թողնենք։
    Հ.Գ. Հաջորդիվ առանձին-առանձին կանդրադառնամ կոնկրետ բնակավայրերին ու հասցեներին և կներկայացնեմ, թե ջրամատակարարման խնդիրների վերաբերյալ ինչպիսի «ֆանտաստիկ», երբեմն էլ պարզապես իրականությունից ու գործից անտեղյակ մեկնաբանություններ են ներկայացնում ՀԾԿՀ-ն ու «Վեոլիա Ջուրը»։

  • Երևանի Շենգավիթ վարչական շրջանում լարված իրավիճակ է ստեղծվել։ Թաղապետարանի աշխատ…

    ❗️Երևանի Շենգավիթ վարչական շրջանում լարված իրավիճակ է ստեղծվել։ Թաղապետարանի աշխատակիցները՝ ոստիկանների ուղեկցությամբ փորձում են բնակելի 6 տնակ քանդել։ Բնակիչները մանկասայլակներով փակել են դեպի տնակներ տանող ճանապարհը ու չեն թողնում տրակտորներին մոտենալ տներին։
    📌 Դեռևս օգոստոսի 28-ին թաղապետարանից եկել են և այդ տնակների բնակիչներին անակնկալ հայտնել, որ պետք է քանդեն տնակները, իսկ բնակիչները պետք է հեռանան այդ տարածքից, թեև նրանք 30 տարուց ավելի ապրում են այդ տնակներում։ Տնակները սեփականաշնորհված չեն, բնակիչների խոսքով, դրանք նվեր են ստացել բարերարներից, իրենք բարեկարգել են տարածքը, որ ժամանակին աղբանոց է եղել։ 
    🔸 Բնակիչները գնացել են Շենգավիթի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանի մոտ, վերջինս ասել է, որ հրահանգը վերևից է, ինքը ոչինչ չի կարող անել։