🗣 Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի (Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ՝ խմբ.) անունը չի հնչում. Նիկոլ Փաշինյան
📌 Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ռուբեն քահանա Գասպարյանը այսօր հայտնել է, որ ԱԱԾ աշխատակիցներն իր հետ զրուցել են Փաշինյանի մասնակցությամբ առաջիկա պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը չհնչեցնելու մասին, իսկ ինքը բացառել է դա՝ նշելով. «Ես 25 տարի տվել եմ Վեհափառի անունը և պիտի տամ, քանի գործող Հայրապետ է, ինչպես նաև Սրբազանի անունը (խմբ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի)»:
💬 Հարցին, թե ինչու են ԱԱԾ աշխատակիցները զբաղվում այս հարցով, Փաշինյանը պատասխանել է, որ ինքը ուր գնում է պատարագի, ով ծանոթ ունի այնտեղ, ասում են, որ հաշվի առնվի այն փաստը, որ Գարեգին Բ-ին իրենք չեն համարում Կաթողիկոս՝ միաժամանակ ընդգծելով, որ ցանկացած տեղ, ուր ՀՀ վարչապետը գնում է, այդ պահից սկսած՝ համարվում է պետական պահպանության ենթակա օբյեկտ, և այնտեղ իրականացվում են գործողություններ, վերլուծություններ՝ մարդկանց մոտեցումների, հայացքների, ծայրահեղ և ոչ ծայրահեղ մոտեցումների՝ անվտանգությունն ապահովելու համար:
❓ Հարցին, թե Կաթողիկոսի անունը պատարագի ընթացքում հնչեցնելը ինչով է վտանգում Նիկոլ Փաշինյանին և մյուսներին, որ ԱԱԾ-ն է զբաղվում այդ հարցով, Փաշինյանը պատասխանել է. «Որովհետև Կտրիճ Ներսիսյանը (Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ՝ խմբ.) սպառնալիք է Հայաստանի պետական սնվտանգությանը»: