Աուտիզմը և երեխաների մոտ տոկոսային առումով դրա աննորմալ աճը միշտ եղել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուշադրության կենտրոնում։ Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո նա հանձնարարել էր առողջապահության նախարարին հետաքննություն իրականացնել և պարզել, թե ինչով է պայմանավորված ԱՄՆ-ում վերջին 20 տարում երեխաների մոտ աուտիզմի 400 տոկոսանոց աճը (այժմ ԱՄՆ-ում ամեն 31 երեխայից 1-ի մոտ կա աուտիզմ)։
Թրամփը և առողջապահության նախարար Քենեդին համատեղ ասուլիսով են հանդես եկել և նշել, որ կան նախնական տվյալներ, որ աուտիզմի աճը կապված է հղիության ընթացքում որոշ դեղորայքների օգտագործման հետ, որոնք նշանակվում են հղիներին։ Թրամփը նաև հանձնարարել է պարզել, թե արդյո՞ք այն պատվաստումները, որոնք կատարվում են երեխաներին, կարող են նրանց մոտ աուտիզմ առաջացնել։
Ես բժիշկ չեմ, իմ գիտելիքները այս թեմայով ինձ թույլ չեն տալիս մեկնաբանել այս ամենը, ես պաշտոնական հղումները դնում եմ ներքևում, այնտեղ կա թե՜ Թրամփի, թե՜ Քենեդու խոսքը, կան նաև այն դեղորայքները, որոնց մասին խոսքը գնում է։ Քանի որ Թրամփը պարբերաբար անդրադառնում է այս խնդրին, հետագա նորությունների դեպքում ևս դրա մասին ես հրապարակում կկատարեմ։
https://www.hhs.gov/press-room/hhs-trump-kennedy-autism-initiatives-leucovorin-tylenol-research-2025.htmlhttps://www.youtube.com/live/F_ylNGIwaf0?si=A12NjjJhpS_gaJU8
WATCH LIVE: President Trump makes an announcement on autism
President Donald Trump makes an Oval Office announcement about autism. #fox #media #breakingnews #us #usa #new #news #breaking #foxnews #donaldtrump #trump #presidenttrump #autism #health #healthcare #ovaloffice #whitehouse #washingtondc #washington #dc #politics…