«Ադրբեջանի հետքերը Երևանի փողոցներում. Ահա թե ինչպես են հայերը կեղծել պատմությունը, փաստերը բացահայտվել են»։ Այս վերնագրով տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը։ Սա արվել է Ալիևի վերջին «խաղաղասիրական» ելույթից հետո։ Այսինքն՝ հրահանգվել է նոր արշավ սկսել՝ ցույց տալով, որ Հայաստանի դեմ զավթողական հայեցակարգը ուժի մեջ է։ Իհարկե, մի կողմից կարելի է ուղղակի ապշել, թե ինչպես Արցախի դեմ պատերազմ սանձազերծած, Արցախի հայերի դեմ էթնիկ զտում իրականացրած, Հայաստանի դեմ ագրեսիա սանձազերծած, ՀՀ տարածքները օկուպացրածները այսքան անթաքույց ցույց են տալիս իրենց ծրագրերը, բայց մյուս կողմից էլ հասկանալի է՝ իրենց ՀՀ իշխանությունները մաքրում են բոլոր պատերազմական հանցագործություններից, անհարկի զուգահեռներով «նորմալ» դարձնում իրենց զավթողական պահանջները՝ առնվազն ականջի համար «ընդունելի»։ Դե իսկ ինչո՞ւ չո՛գևորվեն, չէ՞ որ ՀՀ ղեկավարը բոլոր միջազգայիններին ասում է՝ խաղաղությունը եկել է, բանակի հետ կապված էլ «ֆանտաստիկ» ռեֆորմներ են անում։ Այնպես որ, զավթողական կոնցեպտը նոր թափ է հավաքում Ադրբեջանում:
Blog
-
Էս տգետները երևի չեն էլ հասկանում “կարգավիճակ” բառը ինչ ա նշանակում։ ))https://t…
ԱՆԻՖ-ի գործով Ավինյանն ունի՞ կարգավիճակ, թե՞ չունի
-
Вчера уже анонимные сержевские каналы- котеци и прочие папы- разгоняли дезу, мол…
‼️‼️‼️ Ի պատասխան մի շարք ԶԼՄ-ների հարցերի` տեղեկացնում եմ, որ Թաքեր Կարլսոնի հետ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը դեռևս չի կայացել, այն կայանալու է հաշված ժամերի ընթացքում։ Հարցազրույցի նկատմամբ հետաքրքրությունը երկկողմանի է եղել։
Ինչ վերաբերում է իշխանական…