2026 թվականի հունիսի 7-ից ուժի մեջ է մտնում ԵՄ «Վարձատրության Թափանցիկության» Դիրեկտիվը։
«Որքա՞ն է ձեր ներկայիս աշխատավարձը» հարցը աշխատանքի ընդունվելիս պաշտոնապես ավարտվում է։
Այսպես կոչված «հավատարմության տուգանքը»՝ երբ նոր աշխատակիցները ստանում են առնվազն 30%-ով ավելի բարձր աշխատավարձ, քան նույն թիմում տարիներով աշխատող մարդիկ, աստիճանաբար անհետանում է։
Ահա թե ինչ է իրականում փոխվում (և ինչու է դա կարևոր)`
1. Այլևս «միջակայքի մանիպուլյացիա» չի կարելի`
Ընկերությունները պարտավոր են նշել աշխատավարձի միջակայքը մինչև առաջին հարցազրույցը։ «Մրցունակ աշխատավարձ» ձևակերպման օրերը (որը որոշ դեպքերում նշանակում է «ինչքան քիչ կարող ենք վճարել») ավարտվում են։ Եթե միջակայքը նշված չէ, դա օրենքի խախտում է։
2. «Աշխատավարձի գաղտնիության» ավարտը`
Այն կետերը պայմանագրերում, որոնք արգելում են քննարկել աշխատավարձը, իրավական ուժ չեն ունենա։ Դուք կունենաք իրավունք հարցնել, թե միջինում որքան են վաստակում ձեր գործընկերները նույն աշխատանքը կատարելով։
3. «Անցյալ աշխատավարձով խարիսխ դնելու» վերջը`
հավաքագրողները այլևս չեն կարող հարցնել աշխատակցի նախկին աշխատավարձը։ Այլևս չի լինի, որ աշխատակցի ապագա արժեքը կապվի այն աշխատանքի հետ, որը ընդունել է 3 տարի առաջ, եթե թերավճարված է եղել։ Աշխատակցի արժեքը այժմ կապված է դերի հետ, ոչ թե աշխատակցի անցյալ բանակցությունների հետ։
4. Ապացուցման բեռի շրջում`
Սովորաբար աշխատողը պետք է ապացուցեր, որ իրեն քիչ են վճարում։ Նոր կանոնի համաձայն, եթե կա աշխատավարձի տարբերություն, գործատուն պետք է ապացուցի, որ խտրականություն չի եղել։ Եթե չի կարող ապացուցել՝ պետք է վճարի փոխհատուցում և չվճարված գումարները։
Ընկերությունները պետք է ստուգեն և վերանայեն իրենց աշխատավարձերի համակարգը։ Թեկնածուները կդադարեն համաձայնվել «այդ մասին հետո կխոսենք» պատասխանին։
—————
Իրականության ստուգում․
2026 թվականի հունիսը կարող է թվալ հեռու, բայց շուկան արդեն փոփոխվում է։ Բարձր մակարդակի մասնագետներն արդեն հրաժարվում են մասնակցել հարցազրույցների՝ եթե աշխատավարձի միջակայքը բացահայտված չէ։
————
Հարց․
Արդյո՞ք աշխատավարձերի թափանցիկությունը շահավետ է լինելու բոլորի համար, թե՞ այն ավելի է բարդացնելու աշխատատեղերի ընդունման գործընթացը։
Տնտեսագետ Արմեն Պետրոսյան