Ու սա էլ է էլի անհասկանալի ինչ-որ պաշտպանվելու ձև դարձել, որ հենց նման հարցեր ես տալիս նախկին իշխանավորներին՝ Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի օրոք պաշտոնավարած, ասում են, թե «իշխանական հարցադրումներ եք մեզ անու՞մ»։ Այսինքն, «հմուտ» տեխնոլոգիայով մեզ փորձում են դարձնել «Նիկոլական»։
Աշոտյանի դեպքում խոսքը միայն 1 միլիոն դոլարի մասին է, որը, գուցե, նա կարողանա հիմնավորել ինչ-որ կերպ, բայց մարդիկ կան՝ ունեն տասնյակ միլիոնավոր դոլարների գույք ու քեշ փող։ Հիմա չհասկացանք, եթե հարց ենք տալիս էս մարդկանց, մենք ո՞նց ենք դառնում «Նիկոլական», ինչո՞վ ենք մենք «Նիկոլական»։
@armgeopolitic
Արմեն Աշոտյանը ՀՀԿ-ի այն եզակի գործիչներից է, որի նկատմամբ ունենք հարգանք, նրան համարում ենք քաղաքական մարդ, որը, ի տարբերություն իր շատ գործընկերների, կարողանում է սխալներ ընդունել ու զբաղված չէ միայն անձապաշտությամբ։ Աշոտյանին համարել ու համարում ենք քաղբանտարկյալ…