Այս օրերը չեմ սիրում, որովհետև բոլորը սկսում են հանկարծ երկիր սիրել։
Իսկ իսկական սիրողները լուռ են։ Իրական և իսկական սիրողները, որ երկրով չեն պահվել երբեք, որ լուռ դիրք են պահել չնայելով աշխատավարձի չափին, և շտաբերում նստած հարստացողներին, իսկ հիմա էլ առողջությունները չի ներում, որ լավ վազեն և հիմա գոնե շատ աշխատավարձ ստանան, մեկ է
բանակը դարձել է աշխատավայր։
Իսկական սիրողները լուռ են։ Նրանք, որ Առաջին պատերազմից հետո սոխ և հացով են միայնակ հաղթանակների օրերը տոնել, անհամբեր սպասելով, թե երբ են պատմություն դարձած հին համազգեստները հագնելու և գնալու Եռաբլուր ու հետո տուն…
Իսկ սասունմիքայելյանները, որոնցից այսօր բողոքում ենք, միշտ էլ լավ են ապրել։
Հայրենիքն իսկական սիրողները լուռ են, նրանք, որ
չեն հարստացել, չեն կարողացել հասնել նրան, ինչին կարող էին, որ բոլոր ժամանակներում մնացել են նույն իրավիճակում վթարային տներում, հաշվվող աշխատավարձերով, բայց շարունակում են երկիր և բանակ սիրել... Իսկական սիրողները լուռ են, և ոչ ձեռնտու...Չգիտեմ
կեցցե՞ այն Հայաստանը, որ վաղն է գալու…
Հ.Գ. Բանակի օրն էլ, բոլոր դասալիքները, մի օր դիրքում չեղածները սկսում են բանակ սիրել։ Իհարկե, էսօրվա անպատիվ վիճակը երբեք չենք ունեցել, բայց այն, ինչ ասեցի…